Մահացել է «Русское радио»-յի գլխավոր խմբագիր Յուլյա Լարիոնովան
Լրագրող եւ մեդիամենեջեր Յուլյա Լարիոնովան, որը զբաղեցնում էր «Русское радио»-յի գլխավոր խմբագրի պաշտոնը, հեռացել է կյանքից:
Աղբյուրները հայտնում են, որ նա քաղցկեղի դեմ պայքարել է ավելի քան 7 տարի, սակայն այդպես էլ չի կարողացել հաղթահարել սարսափելի հիվանդությունը։ Իր ցավակցությունն արդեն հայտնել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը․ «Անկեղծ ցավակցությունս հարազատներին ու մերձավորներին», — գրել է նա իր Instagram-ում: