Նազենի Հովհաննիսյանը կատարում է «Արի իմ սոխակ» օրորոցայինը (Տեսանյութ)
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների, հոլովակների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր տեսանյութ է տեղադրել, որում նվագում եւ երգում է «Արի իմ սոխակ» օրորոցայինը։ Հրապարակմանը կից կատարել է նա գրել է․ «Օրորոցային. «Արի իմ սոխակ»։
«Արի իմ սոխակ» Ռաֆայել Պատկանյանի խոսքերով այս օրորոցայինն իմ մանկության երգն էր, մայրս էր ինձ համար երգում, ու ես երեք տարեկանում, երբ դեռ խոսել չէի կարողանում( չգիտես ինչու) երգում էի այս երգը` մռմռալով քթիս տակ...) մայրս... մարդու արյան մեջ է իր ազգությունն էլ, գենն էլ, արմատի ուժն ու կերած կաթի հետ իր դաստիարակությունը` հոգևորից մինչև հայրենասիրություն:
Հ.Գ. Օրորոցայինը երեխայի առաջին «կոդն» է, լավագույն վակցինացիան` հետագայում անճաշակության ու դաժանության դեմ:
Իսկ ո՞րն էր ձե՜ր կյանքի օրորոցայինը»: