Ամերիկացին գնդակահարել է խորթ որդուն, քանի որ վերջինս հրաժարվել է հետեւել կարանտինի «Մնա տանը» կանոնին
Ատլանտայի բնակիչը գնդակահարել է խորթ երեխային, քանի որ վերջինս հրաժարվել է հետեւել «Մնա տանը» ռեժիմին:
Americaru-ի փոխանցմամբ, իրավապահները հայտնաբերել են 16-ամյա Դ'Օնտե Ռոբերթսին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով: Նրա վրա կրակել է հայրացուն՝ 42-ամյա Բերնի Հարգրոուվը: ռոբերթսին տեղափոխել են հոսպիտալ,որտեղ էլ պատանին ստացած վնասվածքներից մահացել է:
Ոստիկանության փոխանցմամբ, վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ռոբերթսը հրաժարվել է հետեւել կարանտինի պայմաններին եւ մնալ տանը: Երբ տղան փորձել է դուրս գալ տնից, հայրացուն փորձել է նրան կանգնեցնել: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ 42-ամայ Բերնին կրակել է դեռահասի վրա: