Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին
Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, որով կկարողանան մեկնել այդ շրջանների բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությանը:
«Ըստ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին, ժամը 13.45-ին»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Կորոնավիրուս. չվերթներ դեպի ՌԴ» Telegram-ալիքում:
Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում