Որտեղ է ամբողջ օրը մնացել Մասիվից եկած 82 ամյա Արտուշ Պապը. Պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արգելելը և միայն գիշերվա ժամը 2-ին թույլատրելը շատերիս է ցավ պատճառել
Պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արգելելը շատերիս է ցավ պատճառել։ Շատերիսը ո՞րն է - բոլոր նորմալ մարդկանց է ցավ պատճառել, այս մասին գրառում էր կատարել Ռուբեն Մելիքյանը:
«Հա բայց արգելված է, չէ՞», - ասում կամ մտածում են ոմանք։ «Մա՞րդն է օրենքի համար, թե՞ օրենքը՝ մարդու», - կարելի է պատասխանել Ավետարանական խոսքով։
Իսկ ավելի մասնագիտորեն՝ այս կոնկրետ դեպքը փայլուն ցուցիչ է, որ շատ դեպքերում մեզանում գերիշխում է «սխալ իրավաբանություն», «Ունտեր Պրիշիբեևների իրավաբանություն»՝ ինչպես ես եմ անվանում այդ տառակերային մոտեցումը («իրավաբանություն» էլ է սխալ անվանել - օրինաբանությունը)։
Երևի մի օր մի դասախոսություն կարդամ այս թեմայով, որ ԻՐԱՎՈՒՆՔԸ (և ոչ թե սոսկ մարդասիրությունը կամ սոսկ բարոյականությունը կամ սոսկ արդարությունը) պահանջում էր թողնել պապիկին բարձրանալ Ծիծեռնակաբերդ»։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Արտուշ պապին միայն գիշերը ժամը 2–ին թույլ տվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդ:
Հ.Գ. Հարց է ծագում, որտեղ է ամբողջ օրը մնացել պապիկը և ինչ պայմաններում՝ այդ ցրտի՞ն, սոված-ծարա՞վ: