«Հպարտ եմ, որ հայ եմ»․ Քլոե Քարդաշյանը՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին
Ռիալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քլոե Քարդաշյանն Instagram-ում կիսվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի հիշարժան լուսանկարներով: Հիշեցնենք, որ Քարդաշյանների ընտանիքը եկել էր պատմական հայրենիք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք», - գրել է նա։
Ինչպես նաեւ մեջբերել է Վիլյամ Սարոյանին․ «Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։