Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. Ջո Բայդեն
Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: 1915-1923 թթ. շուրջ 2 միլիոն հայ է արտաքսվել, իսկ 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են: Հույները, ասորիները, քաղդեացիները, սիրիացիները եւ այլ քրիստոնյաներ նույնպես եղել են այդ հանցանքի թիրախը: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ ոչնչացման սարսափելի եւ սիստեմատիկ արշավի մասին: Եւ մենք միշտ պետք է հարգենք հայ ժողովրդի համառությունն այդ ողբերգությունից հետո:
Հատկապես կարեւոր է արտաբերել այս խոսքերը եւ հարգանքի տուրք մատուցել այդ պատմությանն այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են ճշմարտության ուժի եւ մեր համընդհանուր պատասխանատվության մասին հակազդելու ատելությունը, քանի որ լռությունը հանցակցություն է: Եթե մենք ամբողջովին չենք ճանաչում, չենք ընդունում եւ չենք հայտնում մեր երեխաներին ցեղասպանության մասին, «այլեւս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն այնքան պարզ եւ համոզիչ ապագա սերնդի համար, որքան նրանց համար, ում հիշողություններում այդ ողբերգությունն է: Ցեղասպանության փաստը հիշելու կամ ճանաչելու ունակության պակասը միայն ուղիներ է ստեղծում ապագա զանգվածային հանցագործությունների համար:
Բազմաթիվ տարիների ընթացքում Սենատում ես հպարտությամբ գլխավորել եմ հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության ճանաչման ջանքերը: Անցած տարի ես հաստատել են պալատում եւ սենատում երկկուսակցական օրենսդրությունը, որում պաշտոնապես ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը:
Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը:
Այսօր ես մեր ժողովրդի կյանքում այդքան մեծ ներդրում ունեցող բոլոր հայերի եւ հայ-ամերիկյան համայնքի կողքին եմ՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցման կարգով ասենք, որ նման քայլի դիմած ԱՄՆ նախագահների հետ գործ ունեցեցել ենք արդեն, օրինակ Բարաք Օբաման ևս իր նախագահական քարոզարշավում նույն խոստումն էր տվել, ստացել ԱՄՆ հայ համայնքի ձայների մեծամասնությունը, բայց արդյունքում նորից օգտագործել «ՄԵԾ Եղեռն» (Հայերենով հնչեցրած) եզրույթը` «Genocide» եզրույթի փոխարեն: