Մենք երբեք չենք մոռանա. Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության մասին
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, մենք բոլոր նրանց հետ ենք, ովքեր պայքարում են հիշատակի եւ արդարության համար: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մենք երբեք չենք մոռանա»,-նշել է նա:
Հիշեցնենք, երեկ ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: