«Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ…». Անդրե
Երգիչ Անդրեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը գրառում է արել իր միկրոբլոգում։
«Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի... Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ…»,- գրել է նա։
Մեկնաբանություններում նա մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում «1915», «Հայոց ցեղասպանություն», «երբեք կրկին», «105»։