Բորիս Ջոնսոնը վերադառնում է աշխատանքի. Թրամփը հայտարարել է, որ նա գերազանց վիճակում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ COVID-19-ից բուժված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գերազանց վիճակում է` պատասխանելով հարցերին այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջnsոնսոնը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի` կորոնավիուսրի համավարակի կապակցությամբ հայտարարված սահմանափակումների վերացման մասին որոշում կայացնելու համար, հայտնում է Reuters-ը: https://www.reuters.com/
«Նրա ձայնը գերազանց էր հնչում: Նա պատրաստ է գնալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը` պատասխանելով հարցին, թե ինչպիսին էր Ջոնսոնի ձայնը հեռախոսազրույցի ժամանակ: «Նա նման է հին Բորիսին: Նրա մոտ ամեն ինչ հիանալի է»,- եզրափակեց ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Daily Telegraph-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պլանավորում է աշխատանքի վերադառնալ երկուշաբթի օրը: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել էր, որ Ջոնսոնն ավելի լավ է իրեն զգում, եւ նա լավ տրամադրություն ունի: