Շատերը շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ. ինչպիսի՞ն է գեյշան
Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է։ Ճապոներեն գեյշա նշանակում է «արվեստի մարդ»։ Նա երկար տարիներ սովորում է զանազան երաժշտական գործիքներ, երգ, պար և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։
Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներին ստիպելու իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույք ի կատար ածելու համար։
Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Նրանք, ովքեր հասկանում են ճապոնական մշակույթի նրբությունները, պնդում են հակառակը։
Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա ենթադրում է նվաճել անհասանելի կատարելություն։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմվածքներ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականության մասին և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու խաղի կանոնները։
Կար ժամանակ, երբ ընդհանրապես ճապոնացի կանանց արգելվում էր հասարակական կյանքին մասնակցություն ունենալ, և գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին տանել ուշադիր և հոգատար դեր գործնական հանդիպումների ժամանակ։
Սկզբում գեյշաները տղամարդիկ էին, և նրանք զվարճացնում էին ամբողջ Ճապոնիայով մեկ։ Սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող զբաղեցնել հավաքույթներին։ Այս տղամարդիկ վարում էին զրույցներ, ցուցադրում էին ներկայացումներ և շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին և մտավորականներին։
Ժամանակն առաջ էր ընթանում, և մասնավորապես Ճապոնիայի աղքատ տարիներին գեյշաների հաջողությունը հանգեցրեց այն բանի, որ բազմաթիվ սնանկացած ծնողներ ստիպված էին վաճառել իրենց դստրերը գեյշաների կացարանին (օկիյա)։ Հինգ կամ վեց տարեկանից ուսուցանվող այս երեխաները դառնում էին հաջողված գեյշաներ և հետագայում պետք է փոխհատուցեին դասընթացի գումարը։
Այսօր երիտասարդ կանանց համար գեյշա դառնալը ասես բժշկի մասնագիտություն ընտրել լինի։ Նրանք հաճախում են դասընթացների կրտսեր բարձրագույն դպրոցից հետո։ Դասընթացները շատ խիստ են, և միայն նվիրված կանայք կարող են համալրել գեյշաների շարքերը։