Թուրքիայի մարդու իրավունքների միությունը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում տալ
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցին Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչով է հանդես եկել։
Կոչի մեջ նշվել է. «Մեր պահանջը նույնն է՝ ճանաչիր, ներողություն խնդրիր և փոխհատուցիր։ Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության խորհրդանշական օրն է։ 1915–ի ապրիլի 24–ին Ստամբուլում տներից հանեցին և մահվան ուղարկեցին հայտնի հայերին»։