Սանկտ Պետերբուրգից օդանավը ուղղություն է վերցրել դեպի Երևան. ՀՀ է վերադառնում 230 քաղաքացի
Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։
Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաեւ ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։
Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։
Երախտագիտություն ենք հայտնում նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Չերեպովեցի հայ համայնքի բարերարներին։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։