Առանց այդ բարբարոսության հետ առերեսվելու, Թուրքիան իր տեղը չի գտնի քաղաքակիրթ աշխարհում. Թուրք պրոֆեսոր
Թուրք հայտնի պրոֆեսոր Մեհմեդ Էֆե Ջամանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հետ կապված և ցավակցել հայերին։
Մեհմեդ Էֆե Ջամանը գրել է.
«1915–ի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամոթալի և խորը կետ է։ Թուրքիայի հասարակությունն առանց այդ բարբարոսության հետ առերեսվելու, չի կարող իր տեղը գտնել քաղաքակիրթ աշխարհում և մարդու իրավունքներում։ Կիսում եմ իմ հայ եղբայրների վիշտը»։