Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի: Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ կատարված գրառման մեջ:
«Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հարգում է ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը, որոնք հանգեցրել են մեծ թվով անմեղ հայերի զոհվելուն: Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի»,- նշված է ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ: