Ռոք կարանտինի պայմաններում. ութ տարվա դադարից հետո «Rolling Stones»-ը նոր երգ է թողարկել (Տեսանյութ)
«Rolling Stones» լեգենդար ռոք խումբն ութ տարվա ընթացքում առաջին անգամ թողարկել է «Living in a Ghost Town» («Կյանքն ուրվական քաղաքում») անվամբ սինգլը։ Կորոնավիրուսի հետեւանքով երգը մասամբ ձայնագրվել է մեկուսացման պայմաններում, Twiiter-ի էջում հայտնում է խմբի վոկալիստ Միք Ջագերը։
Տեսանյութն՝ այստեղ:
«Մենք նախքան կարանտինը ստուդիայում նոր երաժշտություն ենք ձայնագրել, եւ մեզ թվաց, որ երգերից մեկը նմանվում է հանգամանքներին, որոնցում մենք հիմա ապրում ենք։ Մենք երգի վրա աշխատել են մեկուսացման պայմաններում… կոչվում է «Living in a Ghost Town»։ Հույս ունենք, որ այն ձեզ դուր կգա»,- գրել է Ջագերը։
«Rolling Stone» ամսագիրը նշում է, որ սինգլը գրվել է Միք Ջագերի կողմից Քիթ Ռիչարդսի հետ համատեղ ավելի քան մեկ տարի առաջ։ Արդյունքում տեքստը մի փոքր փոխվել է ներկայիս իրավիճակին համապատասխան։
Հոլովակում, որն ուղեկցում է երգին, ցուցադրվում են Լոնդոնի ամայացած փողոցները, դրա տեսարժան վայրերն ու արտասովոր առանց մարդկանց մետրոն…