Կորոնավիրուսի հետևանքով մահացածները եղել են են 87, 84 և 81 տարեկան
Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդեցինք, որ Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1596-ի. Կա 3 մահ. ապաքինվել է 69-ը: