Վենետիկի ջրանցքներում մեդուզաներ են հայտնվել (Տեսանյութ)
Վենետիկի ջրանցքներում մեդուզաներ են հայտնվել։ Քաղաքի հսկայական պալատների արտացոլանքի տակ պղտոր ջրով լողացող մեդուզաների մասին հետաքրքիր տեսանյութը նկարահանել է կենսաբան Անդրեա Մանգոնին։
Նրա խոսքերով՝ ինքը մեդուզային նկատել է Սան Մարկոյի հրապարակի մոտ ջրերում եւ նկարահանել է նրան, երբ կենդանին մակերեւույթին շատ մոտ է եղել։
Կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջիկների բացակայության պատճառով Վենետիկը շատ լուռ է դարձել։ Սովորաբար ջրանցքները լցնող նավերի շարժումը զգալիորեն նվազել է, եւ ջրանցքները, որոնք հատում են քաղաքը, նկատելիորեն մաքրվել են։
Դրա շնորհիվ ջրանցքներ են վերադարձել ծովի բնակիչները, այժմ ծովային ֆլորան եւ ֆաունան կարելի է տեսնել սովորաբար աղմկոտ քաղաքի հենց կենտրոնում։