Արմեն Սարգսյանի հարգանքի տուրք մատուցելը Ցեղասպանության զոհերի հիշատակին (Տեսանյութ և լուսանկար)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով News.am լրատվականի ուղիղ միացմանը, հաղորդել էր, Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 24-ին, ևս Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը հուշահամալիր էր այցելել միայնակ։
Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իշխանական վերնախավն այսօր Ծիծեռնակաբերդ է այցելում առանձին, ոչ թե միասին, ինչպես արվել է տարիներ շարունակ։
Ավելի ուշ առանձին խմբերով հուշահամալիր կայցելեն նաև մյուս պաշտոնյաները։
Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։