Հանրությանը հայտնի դեմքերը լուսանկարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ամենամյա Ջահերով երթի խորհրդանիշ ջահերով (Լուսանկարներ)
Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես էր եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով նախաձեռնությամբ, որին մասնակցել են մի շարք հանրահայտ հայրենակիցներ։
Հանրությանը հայտնի դեմքերը լուսանկարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ամենամյա Ջահերով երթի խորհրդանիշ ջահերով։ Ջահը խորհրդանշում է պահանջատիրությունը և հանուն արդարության ծավալված պայքարը։
Համավարակի տարածման պայմաններում անհնար դարձավ ավանդական դարձած Ջահերով երթի անցկացումը, սակայն, կարևորելով Հայոց Ցեղասպանության համատեքստում անժամանցելի իրավունքների մասին բարձրաձայնումը, մենք հանդես եկանք այս նախաձեռնությամբ, որին արձագանքեցին բազմաթիվ հայտնի գործիչներ։
Լուսանկարները կարող եք ներբեռնել այստեղից՝ https://we.tl/t-MbA6ObvK5L։
Արշավի հեշթեգեր՝
#Հիշումեմևպահանջում
#ArmenianGenocide
#Genocide105
#turkeyfailed
#Recognition
#Сondemnation
#Retribution
#RememberandDemand
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն