Պատգամավորները կորոնավիրուսի պատճառով զրկվել են գործուղումների և օրապահիկների համար հատկացված հսկայական գումարներիվց և անհամբեր սպասում են, թե երբ են «թռչելու». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավորները, որոնք պարգևավճարներ չստանալու հետ կապված դիսկոմֆորտի մեջ են, կրկնակի դիսկոմֆորտի մեջ են հայտնվել կորոնավիրուսի և սահմանները փակվելու արդյունքում չեղարկված գործուղումների պատճառով։
«Միայն անցած տարի այդ գործուղումները կազմել են մոտ 900 միլիոն դրամ գումար` երեք անգամ ավել պետբյուջեով նախատեսվածից, ինչն իսկապես առասպելական թիվ է` չունեցած ՕԳԳ-ի համեմատ։ Իրականում զուտ տուրիզմ է եղել։
Սակայն այդ թվերի մեջ ուրույն հմայք ունեն օրապահիկին հատկացված գումարները, որոնք նույնպես փոքր չեն՝ նախկիններից ժառանգած լավագույն ավանդութներին չդավաճանելու օրինչափությամբ, օրապահիկների չնչին մասն են պատգամավորները ծախսել, տարբերությունը դարձրել են «նախնական կապիտալ»։
Ինչը նույնպես փոքր թիվ չէ, և այսօր դրանից էլ են զրկվել ու անհամբեր սպասում են, թե երբ են կրկին «թռչելու»։ Նրանք պատրաստվում են կարանտինի ավարտից անմիջապես հետո գործուղումների հարցը շատ արագ բարձրացնել Արարատ Միրզոյանի առջև։ Ի դեպ, Լենա Նազարյանի մատնանշած` քիչ նվիրվելու պատճառներից մեկն էլ սա է»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: