Քիմ Քարդաշյանի կոչով դիմել է ԱՄՆ հայ համայնքին
Ամերիկայի Հայկական ասամբլեայի Instagram-յան էջում Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակվել, որում նա մասնավորապես ասում է․
«Բարեւ Ձեզ, ես Քիմ Քարդաշյան Ուեսթն եմ։ Կոչ եմ անում բոլորիդ լինել առողջ եւ ապահով, մնալ տանը։ Կարեւորում եմ այն քայլերը, որոնք այս դժվարին օրերին ձեռնարկվում են հայ համայնքի կողմից ։ Շնորհակալ եմ ԱՄՆ-ի հայ համայնքին, ինչպես նաեւ բոլոր նրանց, որոնք իրենց կյանքը վտանգում են մարդկանց օգնելու համար»։
Տեսանյութն՝ այստեղ: