Ամեն տարվա այս օրը այրելու եմ Թուրքիայի պետական դրոշը, քանի դեռ այդ երկիրը չի առերեսվել պատմության հետ. Հայ երիտասարդները Երևանի Ազատության հրապարակում այրել են Թուրքիայի դրոշը (Տեսանյութ)
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան մի խումբ երիտասարդներ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ակցիա են իրականացրել Երեւանի Ազատության հրապարակում։
Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Մանուկյանը սոցիալական հարթակի ուղիղ եթերում հայտարարել է, որ ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթն այս անգամ տեղի չի ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սակայն ինքն ամեն տարվա այս օրը այրելու է Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը, քանի դեռ այդ երկիրը չի առերեսվել պատմության հետ։
«Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը», հայտարարել է հայ երիտասարդը։