Կորոնավիրուսի բռնկման հետաքննություն կատարելու Ավստրալիայի կոչերը քաղաքական դրդապատճառներ ունեն
Չինաստանը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման անկախ հետաքննություն կատարելու Ավստրալիայի կոչերը քաղաքական դրդապատճառներ ունեն եւ անօգուտ են գլոբալ համավարակի դեմ պայքարում, հայտնում է AP-ը։
Ավստրալիան այն երկրների եւ բնակավայրերի թվում է, որոնք Չինաստանից լրացուցիչ տեղեկատվություն են պահանջում վիրուսի ծագման եւ այն մասին, թե արդյոք բոլոր ջանքերն են գործադրվել դրա տարածումը Չինաստանում եւ այնուհետեւ ամբողջ աշխարհում կանխելու համար։
«Այս ծայրահեղ դժվար պահին բացարձակ անպատասխանատու է անհիմն կասկածներ ու քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ առաջ քաշելը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։