Նադեժդա Բաբկինայի վարակվելուց հետո կորոնավիրուսով հիվանդացել են նրա անձնական վարորդն ու վերջինիս ամբողջ ընտանիքը
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի անձնական վարորդն ու վերջինիս ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին «Инфо 24»-ի հետ զրույցում հայտնել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Модный приговор» հաղորդման վարող Ալեքսանդր Վասիլեւը։
Վասիլեւն արդեն իսկ առողջացել է COVID-19-ից, միայն թե վստահ չէ, որ կարող էր վարակել երգչուհուց, որը դարձել է հաղորդման հյուրը։ Նորաձեւության պատմաբանն այդ շրջանում շփում է ունեցել շատ ծանոթների հետ։ Սակայն հաղորդավարն այդ հավանականությունը չի բացառել, քանի որ Նադեժդա Գրիգորեւնան կորոնավիրուսով վարակել է իր շրջապատից մի քանի մարդու։
««Модный приговор» հաղորդման մյուս վարողների մոտ ախտանշաններ առկա չեն։ Էվելինա Խրոմչենկոն իրեն լավ է զգում, իսկ Նադեժա Բաբկինայի վարորդի, նրա կնոջ ու որդու մոտ այդ հիվանդությունն են հայտնաբերել»,- հայտնել է Վասիլեւը։