Իրանի ԱԳՆ ղեկավարն արձագանքել է իրանական ռազմական նավերը ոչնչացնելու Թրամփի հայտարարությանը
Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքել է ամերիկական նավերին հետապնդող իրանական ռազմական նավերը ոչնչացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
«ԱՄՆ ռազմական ուժերում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք: Դոնալդ Թրամփը պետք է զբաղվի նրանց կարիքներով, այլ ոչ թե սպառնալիքներով: ԱՄՆ-ն անելիք չունի իր տնից 7000 մղոն հեռավարության վրա»,-գրել է նա Twitter-ում:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է ոչնչացնել իրանական ռազմական նավերը, որոնք կհետապնդեն ամերիկական նավերին: