Մեծ Բրիտանիայի կառավարությունում վստահ են, որ վարչապետը շուտով աշխատանքի կվերադառնա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արագ է ապաքինվում COVID-19-ի հետեւանքներից եւ շուտով աշխատանքի կվերադառնա, հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար Բրենդոն Լյուիսը, հայտնում է Reuters-ը:
«Նա նույնպես, ինչպես հիմա բոլորը առողջանալու ընթացքում, անում է այն, ինչը ամբողջ երկրում մարդկանց խնդրում ենք անել: Նա օգտվում է բժշկական փորձագետների եւ բժիշկների խորհուրդներից ու անում այն, ինչ նշանակել են բժիշկները»,- հայտարարել է Լյուիսը:
Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ Ջոնսոնն ամբողջությամբ կապաքինվի եւ վարչապետի ամբողջ իշխանությունն իր ձեռքը կվերցնի:
«Ես վստահ եմ, որ նա շատ արագ կվերադառնա, ես վստահ եմ, որ նա շատ է ուզում վերադառնալ, բայց կարծում եմ, որ նա ճիշտ է վարվում»,- հավելել է նախարարը: