Կոտայքում 37-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել անշարժ հենակետում ծառայություն իրականացնող 25-ամյա ոստիկանին
Երեկ՝ ապրիլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաաժնմունքում՝ որպես տեսուչ։