Գերմանիայում աճում է կարանտինային միջոցառումներին չաջակցող մարդկանց թիվը. հարցում
Գերմանացիների մեծամասնությունը (74 տոկոս) համաձայն է սոցիալական շփումները սահմանափակող միջոցառումների հետ, սակայն նման աջակցության մակարդակը վերջին շրջանում որոշ չափով անկում է ապրել, հայտնում է DW-ն` վկայակոչելով Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, աջակցության ամենաբարձր մակարդակը (87 տոկոս) սոցիոլոգների կողմից գրանցվել է մարտի վերջին շաբաթվա ընթացքում:
Միեւնույն ժամանակ, դանդաղ աճում է այն մարդկանց թիվը, ով սահմանափակող միջոցառումները «չափից ավելին» է համարում: Հարցման արդյունքների համաձայն` նման դիրքորոշում այսօր ունի հարցվածների մոտ մեկ հինգերորդ մասը (18 տոկոս): Զատկի նախաշեմին հարցվածների 14 տոկոսը այդպես էր մտածում, տոնից անմիջապես հետո` մոտ 17 տոկոսը:
Միեւնույն ժամանակ, աստիճանաբար նվազում է նաեւ Գերմանիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր լրջորեն վախենում են իրենց առողջության համար: Մարտի վերջին նման մտքեր ուներ ուներ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը. վերջին ուսումնասիրության ժամանակ այդ մասին հայտարարել է հարցվածների մոտ 19 տոկոսը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով` համավարակի սկզբից ի վեր հայտնաբերված վարակի դեպքերի ընդհանուր թիվը 148.046 է կազմել: Վերջին օրվա ընթացքում այն աճել է 2352-ով: Առողջացել է ընդհանուր 103.300 մարդ, 5094 մարդ մահացել է (215-ով ավելին, քան նախորդ օրը):