Ամերիկացի ռեփ երգչուհին քննադատել է ռուսական խոհանոցը՝ այն բարբարոսական անվանելով
Ամերիկացի ռեփ կատարող Ազիլիա Բենքսը Twitter-ում քննադատել է ռուսական խոհանոցն ի պատասխան սոցիալական ցանցում ռուսալեզու օգտատիրոջ քննադատության։ Բենքսն Instaram-ում հրապարապել է իր ընթրիքի լուսանկարը. նա տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել բանջարեղենով հավ պատրաստելու ընթացքից, սակայն ոչ բոլոր հետեւորդների մոտ է այն ուտելու ցանկություն առաջացել։
«Ինչու է այս մարդն այսպես սնվում, բայց ավելի լավ երաժշտություն թողարկում, քան շատերը»,- SecretShh5 կեղծանվամբ օգտատերը ռուսերենով գրել է տեսանյութի մեկնաբանություններում։ Ի պատասխան Բենքսը, օգտագործելով բավական կոպիտ արտահայտություններ, դիմել է Ռուսաստանից երկրպագուներին՝ նրանց համար սովորական ուտելիքն աշխարհում վատագույնն անվանելով։
«Ռուսական խոհանոցն աշխարհում վատագույնն է, ամենաբարբարոսական ու գյուղացիական ուտելիքն է, որը ես կյանքումս տեսել եմ»,- Twitter-ի իր էջում գրել է աստղը։
Ընդ որում, Ազիլիան խոստովանել է, որ ռուսական ճաշատեսակներից ինչ-որ բան իրեն, ամեն դեպքում, դուր է եկել։ Մասնավորապես, Մոսկվայում նախկին շրջագայությունների ընթացքում նա հասցրել է ձկնկիթով բլիններ եւ դասական մեղրով տորթ փորձել։ Արտիստի խոսքով՝ ինքը գիտի այդ ճաշատեսակների բաղադրատոմսերը եւ կարողանում է ինքնուրույն պատրաստել դրանք։ Ռուսալեզու երկրպագուները մեկնաբանություններում քննադատել են Բենքսին. նրանք նշել են, որ նա իրավացի չէ եւ խորհուրդ են տվել բորշչ, լցոնով կարկանդակներ եւ պելմենի փորձել։