«Հիանալի զույգ»․ Սիրուն Մինասի և ամուսնու ջերմ գրկախառնությունը (Լուսանկարներ)
Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամուսնու հետ։
Instagram-ում հրապարակված կադրում Սիրունն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։ Սիրունն առանց շպարի է, նա կրում է ամառային հանգուստ։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում մեկնաբանություններ են ուղղել՝ գրելով․ «Հիանալի զույգ», «Շատ լավ զույգ եք», «Իրար նմանություն ունեք, ոնց որ հատուկ իրար համար լինեք», «Գեղեցիկ զույգ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերին կից Սիրունը գրել էր․ «Ո՞վ ա տեսել աղջիկը ըտենց բան անի։ - Քո չտես լինելը, չպիտի ինձ սահմանափակի։ Ամենահաճախ լսվող արտահայտությունը, եթե աղջիկ ես ծնվել։ Բախտս բերել է, որ ընտանիքում դա երբեք չեմ լսել ու փոքրուց գիտեյի, որ կարող եմ անել ու հասնել ամենինչի, միայն թե.
1. Աստծո օրենքներին դեմ չլինի
2. Շրջապատիս մարդկանց վնաս չհասցնի։
Ամենակարեւորը 80 տարեկանում թոռանս հետ նստած կյանքս պատմելուց ուզում եմ
պատմեմ հետաքրքիր ու ոգևեւրող կյանքիս մասին, այլ ոչ թե ափոսոսանքների»։