Վոլոչկովային կողոպտել են. բալետի արտիստը կարանտինի ընթացքում մնացել է առանց հաց գնելու գումարի
Բալետի արտիստ, ձյան վրա «մերկ» շպագատների սիրահար Անաստասիա Վոլոչկովայից մեծ գումար են գողացել։ Այդ մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավնա»-ին տված հարցազրույցում։
Արտիստի խոսքով՝ ինքը ծանուցում է ստացել, որ իր քարտից 192,5 հազար ռուբլի է հանվել։ Նրան խորհուրդ են տվել դիմել դատական պրիստավին՝ հարցը լուծելու համար, սակայն նրանք չեն պատասխանել իր զանգերին։ «Ես ոչ մի պարտք եւ դատարանի հետ կապված հարց չեմ ունեցել։ Լրագրողները մշտապես հետևում են ինձ, անմիջապես կպարզվեր, եթե ես ինչ-որ պարտք ունենայի»,- զայրացել է բալետի արտիստը։
Նա հայտարարել է, որ իրեն թողել են առանց ուտելիք գնելու գումարի ինքնամեկուսացման շրջանում։ Արտիստը ենթադրել է, որ խարդախների զհո է դարձել։
Ի դեպ, սննդի մասին… Անաստասիան Instagram-իր իր էջում պատմել է ինքնամեկուսացման ռեժիմում ամենօրյա սննդակարգի մասին։ Արտիստի խոսքով՝ ինքը ձգտում է ցածր կալորիականությամբ սննդակարգի հետևել։