Ինչու Գեղարքունիքում թեստավորում չի արվել. բժշկուհին ահազանգում է, մարզպետը` պարզաբանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և Վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Եւ ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եւ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել եւ վարակել:
Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչեւ առաջին պատիցիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որեւէ մարդ, ով ախտանշան ունենա եւ չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են եւ ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ«,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը:
Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: