Նորաշենում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները. Հասունանում է հրաժարակա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նորաշեն գյուղում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները: Հիշեցնենք․ Ռուսաստանից եկած անձինք պարետատնից խնդրել էին` թույլ տալ մասնակցելու հարազատի թաղմանը։
Ավինյանն իր եղբորը, որը նույնպես բժիշկ է և այժմ մեկուսացված է, «գարանտ» էր նշանակել, որ հետևի ընթացքին՝ վիրուսը հանկարծ տարածում չգտնի։ Սակայն կորոնավիրուսով հիվանդ-մեկուսացված հարազատներից մեկը գյուղ տանող շտապօգնության մեքենայից հարազատներին տեսնելով, առանց թույլտվության դուրս էր թռել, ողջագուրվել բոլորի հետ, ինչի արդյունքում ստիպված եղան գյուղն ամբողջովին փակել։
Փաշինյանը, որն առանց այն էլ դժգոհ էր Ավինյանից, մանավանդ նրա՝ Ժորիկին պարետատնից հեռացնելու հրահանգին չենթարկվելուց հետո, Ավինյանին ու եղբորը նկատողություն է տվել, որ չեն կարողացել իրավիճակը վերահսկել՝ «իրենց մեղքով մի ողջ գյուղ վարակի օջախ է դառել»,- ասաց պարետատան մեր աղբյուրը:
Իսկ ոչի՞նչ, որ Փաշինյանի խոհարարի պատճառով էլ մի ողջ Մարմարիկ գյուղ էին փակել։ «Դե` հիմա. Ավինյանն ստիպված եղավ մարդկանց հոգեհանգստի հետ կապված նոր որոշում կայացնել` արգելել հարազատների մասնակցությունը։
Ի դեպ, Ավինյանի նկատմամբ անհանդուրժողականությունը շատ ավելի վաղուց է սկսվել, երբ Աղվան Հովսեփյանի հետ մասնակցեց «ՆԻԳ-Ապարանի» միջոցառմանը, անգամ ՔՊ վարչության նիստում էին քննարկել հարցը»։ Բայց այդ միջոցառմանը մասնակցում էր նաև Սամվել Ալեքսանյանը, որն Ավինյանի գլխից «զոնտիկը» շատ վաղուց տեղափոխել է Փաշինյանի գլխին. «Բոլոր դեպքերում Փաշինյանը գտնում է, որ Ավինյանը չի փոխվում, պահում է նախկինների հետ իր հարաբերությունները, չի գնում հեղափոխական արժեքների հետևից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: