Նիդերլանդներում թույլատրել են էվթանազիան թուլամտության ծանր տեսակով տառապող պացիենտների համար
Նիդերլանդներում թույլատրել են էվթանազիան թուլամտության ծանր տեսակով տառապող պացիենտների համար, գրում է The Guardian-ը:
Նման որոշում է կայացրել երկրի Գերագույն դատարանը:
Էվթանազիայի մասին օրենքի վերանայման պատճառ է դարձել աղմկահարույց դեպքը, որը տեղի է ունեցել անցած տարի: Այդ ժամանակ մի բժշկի մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս էվթանազիայի է ենթարկել Այցհեյմերի ծանր տեսակով տառապող կնոջ:
Դատախազները նրան մեղադրել են այն բանի համար, որ նա չի խորհրդակցել նրա հետ, քանի որ կինը կարող էր մտափոխվել:
Բժիշկը վերջին հաշվով արդարացվել էր: