Վերա Բրեժնեւան առաջին անգամ հանդես է եկել որպես վեբ մոդել էրոտիկ ֆոտոշարքում
Երգչուհի Վերա Բրեժնեւան ինքնամեկուսացման ընթացքում որոշել է հանդես գալ վեբ մոդելի դերում եւ լուսանկարվել է կիսամերկ։ Նա լուսանկարները հրապարակել է Instgaram-ի իր էջում։
Կադրերում երգչուհին մի քանի հագուստ է փորձել։ Բրեժնեւանն սպիտակ վերարկուն կրել է մերկ մարմին։ Բրեժնեւան ֆոտոշարքի համար նաեւ մարմնագույն անկեղծ բոդի է ընտրել, որը գրեթե նկատելի չէր մարմնին։
«Իմ առաջին web ֆոտոշարքը»,- մակագրել է նա, ինչպես նաեւ բոլոր օգատերերին խնդրել տանը մնալ։
Երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավել է լուսանկարը, որում նա պատկերված է լուսամուտի մոտ՝ տեսախցիկին մեջքով կանգնած։ Երգչուհին հնարավորություն է տվել տեսնել մերկ նստատեղն ու սլացիկ ոտքերը։ Այս լուսանկարները հիշեցրել են հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկիի նմանատիպ լուսանկարները, որոնք հաճախ է ննջասենյակում եւ նույնիսկ լոգասենյակում արված կիսամերկ կադրեր հրապարակում։