70-ամյա Ռիչարդ Գիրը երրորդ անգամ հայր է դարձել
Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրն ու նրա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, ծնողներ են դարձել։ Hola!-ի հաղորդմամբ՝ («Hello!» ամսագրի իսպանական տարբերակը) 70-ամյա դերասանունն ու նրա 37-ամյա կինը որդի են ունեցել։
Նորածինը Գիրի ու Սիլվայի երկրորդ ընդհանուր երեխան է։ Դերասանը 20-ամյա որդի ունի՝ Հոմերը, որը ծնվել է դերասանուհի Քերի Լոուելի հետ հարաբերությունների ընթացքում։ Իսկ նրա կինը մեծացնում է 6-ամյա որդին՝ Ալբերտին, որը ծնվել է նախկին հարաբերությունների ընթացքում։
Նշվում է, որ Սիլվան երրորդ անգամ հղիացել է զույգի ընդհանուր առաջնեկի՝ նախորդ տարվա փետրվարին լույս աշխարհ գալուց ամիսներ անց։