Հիդրօքսիքլորոքինն անօգուտ է կորոնավիրուսի դեմ պայքարում
ԱՄՆ-ում գիտնականներն ապացուցել են հիդրօքսիքլորոքին հայտնի հակամալարիային դեղամիջոցի անօգուտությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Associated Press- ը:
Գիտնականները ծանոթացել են 368 վարակված մարդու բուժման արդյունքներին եւ հանգել են այն եզրակացությանը, որ Հիդրօքսիքլորոքինն անարդյունավետ է` որպես կորոնավիրուսի դեմ ուղղված դեղամիջոց: Ըստ նրանց տվյալների` հակամալարիային դեղամիջոցով բուժման դեպքում մահացությունը 27.8 տոկոս է կազմել, իսկ այն Ազիտրոմիցին հակաբիոտիկի հետ համատեղ օգտագործած հիվանդների մոտ մահացությունը 22.1 տոկոս է:
Ընդ որում, մահացության ամենացածր ցուցանիշը (11.4 տոկոս) գրանցվել է այն հիվանդների մոտ, ում բժիշկները բուժել են կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդությունների դեմ պայքարի ստանդարտ ընթացակարգերի օգնությամբ:
Հարկ է նշել, որ այս ուսումնասիրության արդյունքները դեռ չեն ուսումնասիրվել անկախ փորձագետների կողմից եւ չեն հրապարակվել բժշկական ամսագրերում: