Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները հրապարակել են նրա պաշտոնական ախտորոշումը (Լուսանկարներ)
Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները հրապարակել են դերասանուհու պաշտոնական ախտորոշումը։ Փաստաթուղթը հրապարակել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Պարբերականը հրապարակել է նաեւ տեղեկանքը, որում նշված է դերասանուհու պաշտոնական ախտորոշումը՝ գլիոբլաստոմա։
«Անաստասիա Զավորոտնյուկի քաղցկեղի տեսակը մահացու չէ։ Հիմա նրա վիճակը մի փոքր ավելի լավ է։ Հետագայում նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին ու նույնիսկ աշխատել։ Անաստասիան նոր ձեւաչափի հաբերով բուժման կուրս է անցնում։ Դեղամիջոցը կոչվում է Keytruda։ Դրանք հաբեր են՝ հակաուռուցքային միջոց։ Սա թիրախային թերապիա է (բուժում հաբերով, որոնք արգելափակում են քաղցկեղային բջիջների աճը՝ ազդելով որոշակի մոլեկուլների վրա), հորոմանային եւ քիմիաթերապիայի այլընտրանք։ Դեղամիջոցը հասցրել են Սթենֆորդի համալսարանից, որի նախկին շրջանավարտները՝ պրոֆեսորները, հայտնաբերել են նոր սերնդի պրեպարատը։ Այն խորհուրդ է տվել Շվեյցարիայի բժիշկը, որին դիմել է Անաստասիայի մայրը»,- հայտնել է թերթի զրուցակիցը։