Արվեստագետներից շատերը՝ նկարիչներ, քանդակագործներ, ընդգրկված չեն որևէ ծրագրում, և ունեն խնդիր. Հարություն Բաբայան
Արվետսագետներից շատերը՝ նկարիչներ, քանդակագործներ, ընդգրկված չեն որեւէ ծրագրում, եւ ունեն խնդիր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:
Նրա խոսքով, արվեստագետները արտակարգ դրության օրերին հնարավորություն չունեն իրենց աշխատանքները ցուցադրելու, վաճառելու, վերնիսաժներում կանգնելու, սակայն ստիպված են վճարել իրենց արվետսանոցների վարձավճարները: «Կառավարությանն առաջարկում եմ նրանց եւս ընդգրկել աջակցության ծրագրերում»,-ասաց պատգամավորը: