«Ուրախ եմ, որ էլի գարնան գույները կտեսնեմ». Կորոնավիրուսից ապաքինվածները ներկայացնում են իրենց զգացածը (Տեսանյութ)
Ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Շատ կարեւոր է, որպեսզի բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը:
#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը #ԿյանքըԿորոնավիրուսիցՀետո»,-գրել է նախարարը:
Տեսանյութում պացիենտներից մեկը նշում է, որ արդեն 12 օր հիվանդանոցում է, իրեն լավ է զգում, բայց երեխաներին է կարոտել. «Չեի ուզենա շատ բացակայել իրենց կյանքից»:
«Կս ժամը մեկ բժիշկները մտնում հարցնում են, բոլորն էլ լավ են վերաբերվում: Իրենց շնորհիվ է, որ ես այսօր կամ»,-ասաց կին պացիենտը:
Տղամարդ պացիենտներից մեկն էլ նշեց. «Իմ կյանքը երեւի բաժանվել է մինչեւ կորոնավիրուսը եւ կորոնավիրուսից հետո: Ուրախ եմ, որ էլի գարնան գույները կտեսնեմ: Նոր եկած ժամանակ վիճակս այնքան ծանր էր, որ հույս էլ էի կորցրել, բայց բժիշկները շատ հույս տվեցին»:
Մեկ այլ հիվանդ էլ ասաց. «Ապարատից որ անջատեցին շատ մտքեր կային, ուրախություն եւ զգացում, թե ինչ հիանալի է կյանքը»: