Ապրիլի 21-25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները (Տեսանյութ)
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այս ամսին հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»։