Կանադացի հրաձիգը միլիոնատեր էր՝ համակված ոստիկանության պաշտամունքով (Լուսանկարներ)
Կանադայի պատմության մեջ վատթարագույն հրաձիգը միլիոնատեր ատամնաբույժ էր, որը համակված էր ոստիկանության պաշտամունքով, հայտնում է The Mirror-ը:
Հեծյալ ոստիկանությունը դարձել էր 51-ամյա Ուորթմանի պաշտամունքը, որն աճուրդով գնում էր դուրս գրված ոստիկանական մեքենաները:
Նոր Շոտլանդիա նահանգի Պորտապիկ քաղաքի նրա տանը հայտնաբերվել է հեծյալ ոստիկանությանը նվիրված մի ամբողջ սրբավայր:
Ուորթմանի հարեւանների խոսքով՝ նա ալկոհոլային կախվածությամբ էր տառապում: Նրա ատամնաբուժական կլինիկան վերջերս փակվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Հեծյալ ոստիկանությունից հայտնել են, որ մարդկանց վրա 12 ժամ կրակելուց հետո Ուորթմանը նաեւ նրանց հրկիզել էր, ու մի քանի զոհերի մասունքներ կրակից են հանել:
Վերջին տեղեկություններով՝ Ուորթմանի զոհն է դարձել 22 մարդ, այդ թվում՝ կանադական հեծյալ ոստիկանության վետերան Հայդի Սթիվենսոնը:
12-ժամյա հրաձգությունից եւ ամբողջ նահանգով հետապնդումից հետո Ուորթմանը, որը ոստիկանության սպայի համազգեստով ընթանում էր ոստիկանական մեքենայով, գնդակահարվել է:
Հիշեցնենք, որ Նոր Շոտլանդիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է զենքի մասին օրենքները խստացնելու ծրագրերի մասին: