Ամերիկուհին հարյուրավոր դիմակներ է կարել և դրանք եղևնու վրա կախել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել
Այովայում իսկական «նվերների ծառ» է հայտնվել այն բանից հետո, երբ մի բարեսիրտ կին հարյուրավոր դիմակներ է կարել եւ դրանք եղեւնու վրա կախել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել։
Դեբ Սիգինսը սկսել է դիմակներ կարել, որպեսզի օգնի տեղական հիվանդանոցին կորոնավիրուսի համավարակի ժամանակ: «Ինձ պարզապես թվաց, որ կարել կարողանալը շնորհ էր է, որը կարող եմ փոխանցել այլ մարդկանց, քանի որ դա շնորհ է, որը Աստված է տվել ինձ», - ասել է նա:
55-ամյա կինը, ով բոլոր նյութերը իր սեփական միջոցներով է գնում, պատրաստել է մոտ 400 դիմակ, որից 100-ը՝ հիվանդանոցի, մնացածը` բժիշկների աշխատասենյակ այցելող հիվանդների եւ գործընկերների համար, ինչպես նաեւ առաջնագծում գտնվող աշխատողների, այդ թվում՝ հրշեջների եւ մթերային խանութների աշխատակիցների համար, հայտնում է New York Post-ը:
Այժմ Սիգինսը դիմակները կախում է մոտակա ծառի վրա, որն արդեն անվանում են «նվերների ծառ», որպեսզի մարդիկ կարողանան դիմակներ ստանալ՝ սոցիալական տարածությունը պահպանելով: