2001 թվականից սկսած առաջին անգամ Brent տեսակի նավթի գինն ընկել է 16 դոլարից ցածր
Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց 16 դոլարից ավելի է էժանացել, վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը՝ 2020 թվականի հունիսյան մատակարարմամբ Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ նվազել էր 13,55 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 16,71 դոլարի եւ առաջին անգամ 2001 թվականի նոյեմբերից սկսած բարելի դիմաց 17 դոլարից ցածր էր իջել:
WTI տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը 4,75 տոկոսվ անկում է ունեցել եւ բարելի դիմաց 11,02 դոլար նիշում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը նվազել է 7,86 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 17,81 դոլարի:
Նավթային գնանշումները նվազում են կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակվող աճի մասին լուրերի ֆոնին: