Ինչու Երևանի քաղաքապետի նախկին խորհրդականը հեռացավ և ինչ կապ ունի Հայկ Մարությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքապետարանում աշխատել է գրեթե մեկ տարի։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ հիմնականում պաշտոններ է զբաղեցրել վարկային կազմակերպություններում, իսկ քաղաքապետարանում աշխատում էր 2019թ. մայիսից։
Մեր տեղեկություններով, շատերի համար անակնկալ էր նրա հեռանալը քաղաքապետարանից, քանի որ այդ կառույցում և առհասարակ Համբարձումյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես բարձրակարգ իրավաբան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հեռանալը Երևանի քաղաքապետարանից կապ է ունեցել հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նախկին խորհրդականը պարզապես այլևս չի ցանկացել աշխատել նրա հետ։
Եվ սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ քաղաքապետարանի վարչություններից 9-ը ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ և ով որևէ հիմնական պաշտոն է զբաղեցնում, աշխատանքի է ընդունվում քաղաքապետարանում, ամենաշատը մեկ տարի անց հեռանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: