Ի՞նչ կադրային փոփոխություններ կլինեն Արցախում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս չի շտապում խոսել կադրային փոփոխություններից, որովհետեւ այդ թեման Արցախում շատ զգայուն է: Բանն այն է, որ այսօրվա կառավարման համակարգի մի շարք պաշտոնյաներ նրա թիմակիցներն են, եւ դժվար է կտրուկ փոփոխությունների գնալ, մյուս կողմից՝ ամեն նոր պաշտոնյայի նշանակումը Արցախում լայն քննարկման առարկա է դառնում:
Այնուամենայնիվ, այս պահին կառավարության ամենաանձեռնմխելի անձը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն է, որը, մեր աղբյուրի պնդմամբ, միանշանակ շարունակելու է պաշտոնավարումը:
Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնում կվերանշանակվի նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ, այնուհետեւ պետնախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է ֆինանսների նախարարի, իսկ դրանից առաջ երկար տարիներ ֆինանսների փոխնախարարի պաշտոնները. Մարտիրոսյանն Արցախում տեխնոկրատի համարում ունի եւ դուրս է քաղաքական պրոցեսներից:
Ամեն դեպքում՝ կառավարությունում նվազագույնը 3-4 փոփոխություն կլինի, շատ բան կախված է քաղաքական կոնսուլտացիաների ընթացքից, որով պայմանավորված՝ փոփոխությունների թիվը կարող է աճել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: