Ավստրիան մայիսից կբացի խանութները, ռեստորաններն ու գեղեցկության սրահները
Ավստրիան մայիսին կբացի խանութները, ռեստորաններն ու գեղեցկության սրահները: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է AP-ը:
Երկրի իշխանությունները մեկ շաբաթ առաջ թույլատրել են բացել ոչ մեծ խանութները:
Կուրցի խոսքով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է նվազել: Նա նշել է, որ կառավարությունը դիտարկում է մայիսի կեսերին մյուս խանութների, գեղեկցության սրահների բացման հնարավորությունը: Դպրոցներն ու եկեղեցիները կբացվեն մայիսի 15-ից: Ինչպես նաեւ կբացվեն հասարակական սննդի կետերը: