Էնրիկե Իգլեսիասը հուզիչ կադրեր է հրապարակել մեծացած երեխաների հետ
Երգիչ Էնրիկե Իգլեսիանն ինքնամեկուսացել է Աննա Կուրնիկովայի եւ երեխաների հետ Մայամիում գտնվող մասնավոր տանը։ Նա համացանցում հազվադեպ է երեխանրի մասնակցությամբ կադրեր հրապարակում, սակայն բացառություն է արել, ինչը հուզել է երկրպագուներին։
Էնրիկեն հոլովակ է հրապարակել, որն ակներեւաբար ցուցադրում է՝ ինչպես է նա ուրախացնում երեխաներին կարանտինի ընթացքում։ Ըստ ամենայնի՝ արտիստը որոշել է խաղալ երկու տարեկան երկվորյակների՝ Նիկոլասի եւ Լյուսիի հետ։ Երեխաները փորձում են բարձրանալ աստղային հայրիկի վրա, ինչը նրանց մոտ փոփոխական հաջողությամբ է ստացվում։
«Այս տեսանյութն ուրախացրել է ինձ։ «Տարվա լավագույն հայրիկ» մրցանակն արդեն իսկ պետք է տված լինեին Էնրիկեին», «Սա այնքան հաճելի է ու զվարճալի», «Թվում է՝ նա առհասարակ ոչնչում չի կարողանում մերժել նրանց», «Բեռնիր ու տար»,- մեկնաբանություններում ծիծաղելով գրում են արտիստի հետեւորդները։ Նրանք հույս ունեն, որ կարանտինի ընթացքում Իգլեսիասն ավելի հաճախ զվարճալի տեսանյութեր կհրապարակի։