Վարկով ավտոբուս ենք գնել՝ 85 հազար եվրոյով, Փոթիում է, չենք կարողանում բերել ՀՀ. դիմել ենք վարչապետին. Գործարարների բողոքի ակցիան
Երբ Աստված չանի, երկրում լինում է մեծ համաճարակներ, պետությունն օգտագործում է մասնավոր ոլորտի ավտոբուսները, հետեւաբար այս ոլորտը մեծ ռազմավարական կարեւորություն ունի պետության համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող «Թրինիթի» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Ղահրամանյանը:
«Բայց հիմա մասնավոր ոլորտը լինելով ծանր վիճակում, մեծ ակնկալիքներ ունենք, որ կառավարությունը սա դիտարկի որպես առանձին ճյուղ, հատռուկ դիագնոզ արվի եւ այնպիսի որոշումներ կայացվեն, որ ոլորտը չկործանվի»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա տուրիստներ չկան, իսկ ավտոբուսները կանգնած փչանում են, մինչդեռ ավտոբուսները 200 հազար եվրո արժեն, իսկ նորերը՝ 400-450 հազար եվրո:
Հարցին, թե կոնկրետ ինչ առաջարկներ ունեն կառավարությանը, ինչ են ակնկալում, Տիգրան Ղահրամանյանն ասաց, որ իրենց առաջարկությունը մի քանի կետից է կազմված. «Մենք չենք խոսում էս մի քանի ամիսը յոլա գնալու մասին, խոսում ենք զարգացման մասին, որ մյուս տարի ավելի շատ բան կարողանանք անել»,-ասաց նա՝ հավելելով, որ աջակցություն են ակնկալում ոչ միայն վարկերը սառեցնելու առումով, այլ նաեւ գործունեության հետագա զարգացման համար:
«Եթե մարդը շատ հիվանդ է, այդ մարդուն բացի ռեանիմացիայից, օգնություն են ցուցաբերում, որ ինքը առողջանա։ Հիմա էդ վարկերի սառացումը կարելի է ընդունվել որպես ռեանիմացիա, բայց հետո պետք է ամեն ինչ նորից առողջանա եւ դրա համար պետք են օգնության տարբեր ծարգերեր, որ մարդիկ կարողանան այդ ամենը վերակակգնել եւ պահել»,- ասաց գործարարը:
Դիտարկմանը՝ կառավարությունը աջակցության բազմաթիվ միջոցառումներ է մշակել, ինչո՞ւ դրանց չեն դիմում, Տիգրան Ղահրմանյանն ասաց, որ տուրիզմի ոլորտի համար ոչ մի լուրջ բան չկա:
Նրա խոսքով՝ այդ աջակցության ծրագրերն ընդհանուր տնտեսության համար են դիտարկվել եւ գործիքներ ընտրվել: «Շատ ցավում եմ, բայց դրանք մեծամասամբ չեն գործում, կարծես թե, այդ միջոցառման ստեղծողը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում տվյալ ոլորտում: Օրինակ՝ եթե որպես կազմակերպություն մենք դիմում ենք, հիմնական միջոց ենք ուզում գնել, մեզ ասում են՝ հիմնական միջոցը, օրինակ՝ հաստոցն է, ինչ-որ սարքավորումներ են: Ներողություն, տրանսպորտի մեջ ի՞նչ հաստոց: Այսինքն՝ էդ գործիքը վերաբերում է միայն արտադրող գործարաններին, դա ուրիշ բան է, բայց եթե վերաբերում է միջին եւ փոքր բիզնեիսն, մենք ՓՄՁ ենք համարվում եւ մեր հիմնական միջոց գործիքը տրասնպորտն է»,- պարզաբանեց նա:
Ընկերության տնօրենի խոսքով՝ կլառավարության աջակցության 3-րդ ծրագրով, որ 10 տոկոս շրջանառության չափով որպես օգնություն է տրվում 24 մլն-ից մինչեւ 500 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին, նախ եւ առաջ դրանց մեջ պայմաններ են մտցված, որ ուղղակի երեւում է, որ մարդիկ տեղյակ չեն, որ ցանկացած բիզնեսի տեսակ, առավել եւս տուրիզմը, սեզոնայնության հետ կապված բան է: «Չի կարող լինել, որ առաջին եռամսյակի շրջանառության տասը տոկոսը լինի տարվա շրջանաության 10 տոկոսի չափով, որովհետեւ մենք հունվարից մինչեւ մարտ ընդհանրապես չունենք տուրիստ կամ շատ քիչ են, իսկ օգոստոսին եւ սեպտեմբերին Հայաստանում տեղ չկա տեղավորելու եւ տրանսպորտն էլ այդ ծավալների աշխատանք է վարում»,- ասաց նա:
Նրա խոսով՝ իրենք երեք կետով դիմել են, մերժվել են: «Տրանսպորտ ունենք, դրսում է գտնվում, 2020 թվականի արտադրության ավտոբուս ենք առել, եկել հասել է Փոթի, չենք կարողանում բերել, դիմել ենք Մաքսայինի պետին, վարչապետին, վարկով է վերցված, 85 հազար եվրո ենք տվել, չենք կարողանում բերել: Մենք օրական 150 դոլար տուգանք ենք վճարում՝ Փոթիում կանգնելու համար, չբերելն իր հերթին, դիմել ենք մաքսազերծման ժամկետների համար, մեզ ասում են՝ դա հիմնական միջոց չի կարող համարվել: Բազմաթիվ կետեր կան, որ խանգարում են, որ այդ աջակցությունից տնտեսվարող սուբյեկտներն օգտվեն»,- հայտարարեց նա: